Հայերեն   English   Русский  

Փարիզում ջերմաստիճանը բացարձակ ռեկորդ է սահմանել


  
դիտումներ: 359

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում բացարձակ ջերմաստիճանային ռեկորդ է արձանագրվել: Գրում է Gazeta.ru-ն:

Երկրի օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ հուլիսի 25-ին օդի ջերմաստիճանը 40.6 ° C է հասել:

Նշվում է, որ ջերմաստիճանի անկում դեռևս չի կանխատեսվում: Ընդհակառակը, օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ:

Ավելի վաղ Գերմանիայի օդերևութաբանական ծառայության մասնագետները հայտնել էին ջերմաստիճանի նոր ռեկորդի մասին, քանի որ երկրի արևմուտքում օդի ջերմաստիճանը մինչև 40.5 ° C էր բարձրացել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: