Հայերեն   English   Русский  

«Հրապարակ». ՍԴ-ն կվերցնեն Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դիմաց


  
դիտումներ: 672

«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանը «վերցնելու» Վահե Գրիգորյանի անհաջող փորձից հետո եւ

Վենետիկի հանձնաժողովի հայտնի զեկույցից օրեր անց Նիկոլ Փաշինյանի անսպասելի կոշտ գնահատականներին հաջորդեցին իմքայլականների հարցազրույցները՝ կուսառաջնորդի անմիջական հրահանգով։

Նրանք, ի հեճուկս զեկույցում արձանագրված իրողությունների, մեկը մյուսի հետեւից պնդում են ՍԴ նախագահի հրաժարականի անհրաժեշտությունը:

Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ ՍԴ-ի դեմ հարձակման երկրորդ փորձը պատահական չէ․ Փաշինյանին հաջողվել է Վենետիկի եւ միջազգային կառույցների հետ փոխզիջման գնալ՝ ՍԴ-ն կվերցնեն Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դիմաց: Վենետիկն աչք կփակի ՍԴ-ի ՔՊ-ացման, Հրայր Թովմասյանի դեմ քրեական գործեր հարուցելու, նրան պաշտոնից հեռացնելու վրա, իսկ «Իմ քայլը» սեպտեմբերին կվավերացնի Ստամբուլյան կոնվենցիան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում






Մեկնաբանություններ - 1

agob.k     27.07.2019 ahavasik ays hrech u tavajan nikol ir nbadaqin hasnelu hamar nun isk ir polor dohm q zohe ir anmartkayin nbadaqin hasnelu artok ays mikrob mart a
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: