Հայերեն   English   Русский  

Թունդ քաղաքական աշուն է սպասվում բոլորիս...


Նարեկ Սամսոնյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 788

Ստամբուլյան կոնվենցիայի ընդունման քարոզչությունը մտել է տեսանելի փուլ, ողջ իշխանական քարոզչամեքենան զբաղված է դրա քարոզչական ֆոնի ստեղծման գործով:

Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը հիմնավորելով են զբաղված անգամ իշխանության ՕԵԿ-ները, որոնց հանձնարարված է հեգնական գրառումներ անել դրան դեմ արտահայտվողների մասին: ՕԵԿ-ների հեգնական գրառումները գնալով կտրանսֆորմացվեն ավելի տեսանելի սուբյեկտայնությամբ ու դրանով իսկ հերթական անգամ ակնհայտ կլինի նրանց` իշխանական վարձկաններ լինելը:

Պետական ապարատում Ստամբուլյան կոնվենցիային դեմ արտահայտվող սուբյեկտներ գրեթե չեն մնացել ու թերևս այս համատեքստում միակ պետական օղակը, որը կարող է կասեցնել ՀՀ-ն տռանսսեքսուալների երկիր դարձնելու Փաշինյանի «երազանքը»` ՍԴ-ն է իր նախագահի գլխավորությամբ:

Հրայր Թովմասյանն այսօր միակ պետական պաշտոնյան է ով կարող է ինստիտուցիոնալ լուրջ հակադրության արժանացնել Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու պարտականություն ստանձնած իշխանություններին: Կուլիսներում արդեն խոսակցություններ կան, որ Փաշինյանը միջազգային կառույցների հետ պայմանավորվել է սեպտեմբերին կոնվենցիան վավերացնելու գնով համերաշխություն ստանալ Հրայր Թովմասյանի դեմ սկսած արշավի նկատմամբ: Կարճ ասած. «մենք ապօրինի ձևով զավթում ենք ՍԴ-ն, դուք լռում եք, ինչից հետո վավերացնում ենք կոնվենցիան»:
Թունդ քաղաքական աշուն է սպասվում բոլորիս...





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: