Հայերեն   English   Русский  

«Ոչնչացնելու մտադրություն». Հայոց ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմը հավակնում է «Էմմի»-ի


  
դիտումներ: 189

Հայտնի ռեժիսոր, «Օսկար»-ի հավակնորդ ռեժիսոր Ջո Բերլինգերի՝ Հայոց ցեղասպանության մասին «Ոչնչացնելու մտադրություն» վավերագրական ֆիլմը կարող է «Էմմի» մրցանակի արժանանալ լավագույն պատմական վավերագրական ֆիլմ անվանակարգում։

«Ֆիլմում պատմաբանները, գիտնականներ եւ անվանի կինեմատոգրաֆիստները հեղինակ հետ մտածում են այն մասին՝ ինչ պատճառներ են հանգեցրել այդ հրեշավոր ողբերգությանը... Ինչու ցեղասպանության վկայությունները մինչեւ այժմ ստիպված են պայքարել ուսումնասիրված եւ լսված լինելու իրավունքի համար, եւ ինչպես են այդ իրադարձություններն ազդել ազգերի մասսայական ոչնչացման մյուս պատմությունների վրա, որոնք տեղի են ունեցել ХХ դարում»,- ասվում է ֆիլմի համառոտ բնութագրում, հայտնում է News.am-ը։

Ամերիկայի հայ ազգային կոմիտեի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, որը 2018թ.-ի հուլիսին վավերագրական ֆիլմը ներկայացրել էր Վաշինգտոնում անցկացվող «Սմիթսոնյան ֆոլքլայֆ» փառատոնին, նշել է, որ ֆիլմը պարտադիր պետք է հաղթի։ «Այս ֆիլմն արժանի է սեպտեմբերին «Էմմի» հաղթանակի ոչ միայն այն պատճառով, որ հրաշալի պատմություն է, այլեւ որպես ուժեղ հարված ցեղասպանության ժխտմանը,- հավելել է Համբարյանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: