Հայերեն   English   Русский  

Լուկաշենկոն` Մոսկվայի հետ հարաբերությունների մասին


  
դիտումներ: 215

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը որևէ գումարի դիմաց չի խզի հարաբերությունները եղբայրական Ռուսաստանի հետ: Գրում է Russian.rt.com-ը:

Լուկաշենկոն նշել է, որ ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ Եվրամիության և ԱՄՆ-ի հետ:

«Ես, որպես մարդ, որը բավական երկար տարիներ քաղաքականության մեջ է, հասկանում եմ դա, հասկանում եմ, թե ինչ է նշանակում ԵՄ և Ամերիկա, բայց մենք երբեք որևէ գումարի դիմաց չենք խզի մեր հարաբերությունները եղբայրական Ռուսաստանի հետ», - БЕЛТА գործակալությունը մեջբերում է Լուկաշենկոյի խոսքերը:

Նա նաև խոսել է Ռուսաստանում իր ժողովրդականության վարկանիշի մասին:

«Դա մեր Ռուսաստանն է, սա մեր ժողովուրդն է, որը հարգում է մեզ, որտեղ Բելառուսի նախագահի վարկանիշը բազմազգ Ռուսաստանում 60% է», - ասել է Լուկաշենկոն:

Ավելի վաղ Լուկաշենկոն առաջարկել էր 2019 թ. դեկտեմբերին դաշնակցային պայմանագրի 20-ամյակի կապակցությամբ լուծել ռուս-բելառուսական հարաբերությունների բոլոր խնդիրները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: