Հայերեն   English   Русский  

Էրդողանը մեկնաբանել է С-400 համակարգերի մատակարարման շուրջ ԱՄՆ-ի դիրքորոշումը


  
դիտումներ: 237

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարա ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման հարցում ԱՄՆ-ի ողջամտությունն է ակնկալում: Գրում է Russian.rt.com-ը:

«Ես ԱՄՆ-ի ողջամտությունն եմ ակնկալում», - NTV հեռուստաալիքը մեջբերում է Էրդողանի խոսքերը:

Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը ճեպազրույցի շրջանակներում հայտարարել էր, որ ռուսական զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման պատճառով Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու հստակ ժամկետներ սահմանված չեն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մի շարք ամերիկացի սենատորներ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ էին արել ռուսական զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման պատճառով պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: