Հայերեն   English   Русский  

Հայաստանի պետական կամերային երգչախումբը Թեհրանում հանդես է եկել հյուրախաղերով Inbox x


  
դիտումներ: 1030

Հայաստանի պետական կամերային երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ,

Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաքԹեհրանում հանդես է եկել Կոմիտասի 150 և Տիգրան Մանսուրյանի 80-ամյակներին նվիրված հոբելյանականհամերգներով:

Երգչախմբի առաջին համերգը տեղի է ունեցել հուլիսի 21-ին Թեհրանի «Վահդաթ» լավագույնօպերայինդահլիճում: Այն նվիրված է եղել Կոմիտասի ծննդյան 150-ամյակին, որին հնչել են Կոմիտասիխմբերգերը, մեներգերըևդաշնամուրայինմանրանվագները:

Հուլիսի 22-ին նույն համերգասրահում կայացել է Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված համերգ: Հնչել են Մանսուրյանի խմբերգային ստեղծագործությունները: Երկու համերգներին ներկա էգտնվել Իրանի մտավորական խավը, միջազգային կազմակերպությունների, արվեստի, քաղաքական ոլորտի և այլ ասպարեզների ներկայացուցիչներ: Համերգներն անցել են լեփ-լեցուն դահլիճում՝ լիունկնդրի ջերմ ու հիացական արձագանքներով:

Հայաստանի պետական կամերային երգչախումբը Կոմիտասի 150 և Տիգրան Մանսուրյանի 80-ամյակներին նվիրված համերգով հուլիսի 24-ին հանդես է եկել Արարատ մարզամշակութային ակումբիհամերգասրահում.այս համերգը նախատեսված էր Իրանում բնակվող հայերի համար: Երեկոյին, բացի Կոմիտասի և Մանսուրյանի գործերից, հնչել են նաև Ռոբերտ Մլքեյանի կողմիցկատարվածժողովրդական երգերիմշակումներից:

Նշենք, որ երգչախմբիհյուրախաղերը, որինմասնակցումէրնաևնաև կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, կազմակերպելէրԻրանում ՀՀ դեսպանությունը, դեսպան Արտաշես Թումանյանիղեկավարությամբ: Այցի շրջանակում երգչախմբիղեկավարությունըևՏիգրանՄանսուրյանըհյուրընկալվել եննաև ԻԻՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը, ազգությամբհայ,արտակարգևլիազորդեսպանԼևանՃաղարյանիկողմից:

Հավելենք, որ երգչախումբն առաջին անգամ էր Իրանում: Հաշվի առնելով բուռն արձագանքը և համերգներիհաջողությունը՝ կոլեկտիվնարդենբազմաթիվհրավերներիառաջարկություններունիԻրանում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: