Հայերեն   English   Русский  

​«Հայաստանում բացառվում է կրճատել10000 ուսուցիչ».Սերոբ Խաչատրյան


  
դիտումներ: 1596

Վերջին շրջանում սոցցանցերում քննարկվում է 10 հազար ուսուցիչ կրճատելու թեման:Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին խոսեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ անդրադառնալով կրճատումների հնարավոր ռիսկերընեւ տպավորիչ վիճակագրությանը:

«Հայաստանում բացառվում է կրճատել 10000 ուսուցիչ». Սերոբ Խաչատրյան

Վերջին շրջանում սոցցանցերում քննարկվում է 10 հազար ուսուցիչ կրճատելու թեման: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին խոսեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ անդրադառնալով կրճատումների հնարավոր ռիսկերըն եւ տպավորիչ վիճակագրությանը:

«10 000 ուսուցիչների կրճատման թեման մեջտեղ եկավ 2018-ի նոյեմբեր ամսին, երբ վարչապետն ու Կրթության ու գիտության նախարարը հայտարարեցին, թե Հայաստանում ուսուցիչների աշխատավարձը ցածր է այն պատճառով, որ շատ դեպքերում տնօրենը դրույքը բաժանում է 2-3 հոգու միջեւ, եւ յուրաքանչյուրը ստանում է կես կամ քառորդ դրույք աշխատավարձ: Այժմ Հայաստանում ունենք 25000 ուսուցչի դրույք, բայց ուսուցիչների թիվը դրույքից ավելի է 10000-ով, հետեւաբար այդ թեման շոշափվեց: Վերջին մի քանի օրերին սկսեց շահարկվել այն միտքը,որ ուսուցիչների աշխատավարձը բարձրանալու է սեպտեմբերից, որովհետեւ 10000 ուսուցիչ կրճատվելու է, եւ հղում են անում վարչապետի եւ նախարարի հայտարարության վրա»,-նշեց կրթության փորձագետը եւ ընդգծեց, որ թեման կեղծ է:

2018 թվականի նոյեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզ կատարած այցելության ժամանակ ասել էր, որ հանրակրթության ոլորտում կա 10 հազարով ավելի աշխատող, քան դրա կարիքը կա՝ աշակերտների թվաքանակից ելնելով։

Ուսուցիչների քանակին էր անդրադարձել նաև կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ևս չէր բացառել, որ կարող են կադրային կրճատումներ լինել, բայց նշել էր նաև, որ այդ հարցում չեն շտապի՝ փորձելով ապագա գործազուրկների համար վերապատրաստվելու և մեկ այլ աշխատանքի նախապատրաստվելու հնարավորություն ստեղծել:

Խաչատրյանի հաշվարկով` հնարավոր է կրճատել միայն 2–3 հազար ուսուցչի։

«Հիմնականում հայոց լեզվի և մաթեմատիկայի ուսուցիչներն են շատ, որոնց միգուցե կարելի լինի կրճատել, սակայն այդ կարիքը դեռ չկա։ Աշխարհում այսօր նկատվում է ուսուցիչների դեֆիցիտ, և այսպիսի քայլերով Հայաստանում էլ մենք կհանգենք այդ խնդրին, եթե լուծում չտրվի»,– ասաց նա։

Կրթության փորձագետը կարծում է, որ ուսուցիչ դառնալու համար շատ կարևոր են խրախուսման մեխանիզմները։

«Մենք չենք խրախուսում երեխաներին, ոչ մի մեթոդ չենք կիրառում, և երեխաներն արդեն մեծ տարիքում` 10–11–րդ դասարաններում, ստանում են ավելի պրագմատիկ։ Նրանք մտածում են` ես ավելի լավա գնամ խոպան, քան թե ցածր աշխատավարձով ուսուցիչ աշխատեմ,– ասաց Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին Արայիկ Հարությունյանը Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի դպրոցում լրագրողներին ասել էր, որ «Ուսուցիչ» ծրագրով հաջորդ տարի նախատեսում են մանկավարժների վերապատրաստում, ինչի արդյունքում ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա:

«Հայաստանում բացառվում է կրճատել 10000 ուսուցիչ, որովհետեւ ոչ մի երկրում էլ չի կարող մարդկանց եւ դրույքների թիվը լինել նույնը: Եթե մենք ունենք 25000 դրյուք, դա չի նշանակում, որ պետք է ունենանք նույնքան ուսուցիչ: Տարբեր դպրոցներում ունենք տարբեր ժամաբաշխումներ եւ առարկաներ, որոնք անհնար է մեկ դրույք դարձնել, օրինակ՝ շախմատ առարկան կամ քիմիան»,-հավելեց Սերոբ Խաչատրյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: