Հայերեն   English   Русский  

«Ռեալը» պարտվեց «Աթլետիկոյին»՝ 3:7


  
դիտումներ: 191

International Champions Cup-ում ԱՄՆ-ի Իստ Ռուտերֆորդ քաղաքի «Մետլայֆ» մարզադաշտում մրցեցին «Ռեալն» ու «Աթլետիկոն»:

Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը հաղթեց 7։3 հաշվով։ «Աթլետիկոյի» կազմում չորս գոլ խփեց իսպանացի հարձակվող Դիեգո Կոստան։

«Աթլետիկոյում» առաջին գոլը խփեց «Բենֆիկայից» տեղափոխված պորտուգալացի կիսապաշտպան Ժոաու Ֆելիշը, որը նաև երկու գոլային փոխանցում կատարեց Կոստային։

65-րդ րոպեին բախվեցին Կոստան ու Արքայական թիմի իսպանացի պաշտպան Դանի Կարվախալը։ Երկուսն էլ հեռացվեցին։

Նաչո, 59, Քարիմ Բենզեմա, 85, 11մ, Խավյեր Էրնանդես, 89 – Դիեգո Կոստա, 1, 28, 45, 11մ, 51, Ժոաու Ֆելիշ, 8, Անխել Կոռեա, 19, Վիտոլո, 70:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: