Թրամփը՝ C-400 համակարգերի ձեռքբերման Թուրքիայի որոշման մասին
դիտումներ: 255
Նրա խոսքերով՝ այդ համակարգերի ձեռքբերման համար չի մեղադրում թուրքական իշխանություններին:
«Ես չեմ մեղադրում Թուրքիային, քանի որ կան շատ հանգամանքներ և այլ խնդիրներ», - ընդգծել է Թրամփը:
Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները կկարողանան «հեշտությամբ այլ երկրների վաճառել» ամերիկյան F-35 կործանիչները:
Միեւնույն ժամանակ, պետության ղեկավարը չի հստակեցրել, թե երբ C-400 համակարգերի գնման կապակցությամբ Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը պատասխանել էր C-400 գնման պատճառով ԱՄՆ-ի վերջնագրին: