Հայերեն   English   Русский  

​Գյումրին պատրաստ է, քաղաքապետը՝ թաց, լուսանկարներ


  
դիտումներ: 388

Գյումրեցի հումորիստ, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի նախաձեռնությամբ Վարդավառը Գյումրիում համահայկական տոնի է վերածվել,

դեռ նախօրեից սկսած հայտնի ու ճանաչված հայերը ժամանում են հումորի մայրաքաղաք՝ Վարդավառը մեծ տոնախմբությամբ նշելու համար:

Վարդավառը Գյումրիում

Նախատեսվել են մի շարք միջոցառումներ. հուլիսի 28-ը Գյումրիում սկսվեց վաղ առավոտյան արձանների լվացմամբ, կեսօրից քաղաքի կենտրոնական հրապարակում Վարդավառի տոնակատարությունն է, որի համար Գյումրու քաղաքապետարանը ջրցան մեքենաներ է տրամադրել՝ անսպառ ջուր մատակարարելու համար, չեն մոռացել նաև փոքրիկներին՝ հրապարակի քարե գորգին փչովի լողավազաններ են տեղադրվել երեխաների համար:

Կգործի ձեռագործ իրերի տոնավաճառ, իսկ արդեն ժամը 15-ից հյուրերին կսպասեն քաղաքի թանգարաններում, հյուրատներում:
Առավոտյան արձանների լվացման աշխատանքներին մասնակցել են քաղաքացիներն ու փրկարարները:

Վարդավառը Գյումրիում

Նրանք չեն մոռացել նաև շնորհակալություն հայտնել Գյումրու քաղաքապետին՝ աջակցության համար, և առավոտյան սառը ջրից նրան էլ է բաժին հասել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: