Հայերեն   English   Русский  

«168 ժամ». Ո՞ւմ օգտին է մշակվել խոշորածավալ արտահանման դեպքում շահութահարկի նվազեցման նախագիծը


  
դիտումներ: 1138

«Մեր տեղեկություններով ՀՀ իշխանությունները պայմանավորվածություն են ձեռք բերել ռուսաստանցի մի խոշոր գործարարի հետ շինանյութերի բնագավառում ուժերը համախմբելու և 50 մլրդ դրամի արտահանում իրականացնելու շուրջ:

Հենց այդ նպատակի համար էլ մշակվել են «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխությունները, որոնցով 50 մլրդ դրամ արտահանման դեպքում շահութահարկը 10%-ից նվազեցվում է 2%-ի: Ըստ ամենայնի, խոսքը վերաբերում է ցեմենտի արտադրությանը: Հայաստանում ցեմենտ արտադրող երկու գործարաններն էլ թե Հրազդանի ցեմենտի գործարանը, թե Արարատցեմենտը, այսօր մեծամասամբ պարապուրդի են մատնված պահանջարկ չլինելու պատճառով: Եվ ահա, ռուսաստանցի գործարարը ստանձնելու է երկու գործարանների պայմանագրային կառավարումն ու ապահովելու դրանց արտադրանքի արտահանումը ապահովելով»,–գրում է թերթը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: