Հայերեն   English   Русский  

Չինաստանում սողանքի հետևանքով զոհերի թիվը 38-ի է հասել


  
դիտումներ: 256

Չինաստանի հարավ-արևմուտքում տեղի ունեցած սողանքի հետևանքով առնվազն 38 մարդ է զոհվել, ևս 13-ը՝ անհայտ կորած են համարվում: Արտակարգ իրավիճակների ծառայությունների աշխատակիցներին հաջողվել է 11 քաղաքացու կյանք փրկել: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնում է People's Daily China թերթի թվիթերյան էջը:

«Չինաստանի Գույչժոու քաղաքում տեղի ունեցած սողանքի հետևանքով 38 մարդու մահը հաստատվել է: 13 մարդ անհայտ կորած է համարվում, իսկ 11 մարդու կյանք հաջողվել է փրկել», - նշվել է տարածված հաղորդագրության մեջ:
Դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

Ավելի վաղ հաղորդվել էր 20 զոհի և 30 անհայտ կորածի մասին:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: