Հայերեն   English   Русский  

Անգլիայում ֆուտբոլիստները ժամանակավոր կհեռացվեն խաղադաշտից


  
դիտումներ: 59

Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ 2019-2020 մրցաշրջանից երկրի մի շարք լիգաներում կկիրառվեն ֆուտբոլիստների ժամանակավոր հեռացումներ:


Armsporti-ի հաղորդմամբ նման պատիժ ֆուտբոլիստները կստանան խաղադաշտում մրցավարների որոշումների հետ վիճելու համար։ Կանոնների փոփոխությունը ուժի մեջ կմտնի մինչև 5-րդ Անգլիական լիգայում և ցածր, ինչպես նաև 3-րդ կանանց լիգայում:
Այն ֆուտբոլիստները, որոնք վիճում են մրցավարների որոշումների հետ, կստանան դեղին քարտ և մրցավարը կպահանջի լքել խաղադաշտը մի քանի րոպեով: Նման երկու ժամանակավոր հեռացումները կհանգեցնեն կարմիր քարտի:
«Անհամաձայնությունը խաղի առանցքային մասն է, որն անհրաժեշտ է լուծել, և մեր փորձարարական փուլն ապացուցեց, որ այս մեթոդը լավ է աշխատում», -ասել է Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր տնօրեն Մարկ Բուլինգը:






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: