Հայերեն   English   Русский  

Ռուսաստանն ու Իրանը կընդլայնեն ռազմական համագործակցությունը


  
դիտումներ: 296

Ռուսական և իրանական կողմերը համաձայնագիր են ստորագրել, որի համաձայն երկու երկրների միջև փոխըմբռնում կտիրի, ինչպես նաև պետությունները մի շարք հարցերի շուրջ կընդլայնեն համատեղ աշխատանքը: Այդ մասին հայտնում է Mehr պարբերականը՝ հղում անելով Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար Հոսեյն Խանզադիին: Գրում է Gazeta.ru.-ն:

Նա հստակեցրել է, որ երկու երկրները կարողացել են փոխհամաձայնության հասնել և փաստաթուղթը ստորագրել Ռուսաստան կատարած իր այցի ընթացքում: Նրա խոսքերով՝ մասնավորապես, համագործակցությունը ենթադրում է ռազմական հարաբերությունների զարգացում:

Խանզադին ընդգծել է, որ այդ փաստաթուղթն իր տեսակի մեջ առաջինն է Ռուսաստանի և Իրանի միջև:

«Այն կարելի է որպես շրջադարձային պահ դիտարկել պաշտպանության ոլորտում Թեհրանի և Մոսկվայի հարաբերություններում», - հավելել է Խանզադին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանը և Իրանը համատեղ զորավարժություններ են կազմակերպելու:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: