Հայերեն   English   Русский  

Ըստ Չավուշօղլուի՝ S-400-ների առքը չի խոչընդոտի Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերություններին


  
դիտումներ: 140

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի առքը որևէ կերպ չի անդրադառնա Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերությունների վրա։

«Թուրքիան ՆԱՏՕ-ի հետ խնդիրներ չունի։ Այդ են վկայում S-400-ների վերաբերյալ ՆԱՏՕ- գլխավոր քարտուղարի և փոխքարտուղարի հայտարարությունները։ S-400-ների հարցը խնդրահարույց չէ ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում։ Թուրքիան շատ հարթակներում աջակցություն է ցուցաբերում ՆԱՏՕ-ի գործունեությանը։ Այդ հարցը երբևիցե ՆԱՏՕ-ի գագաթնաժողովների օրակարգում չի եղել», ասել է Չավուշօղլուն։

Հիշեցնենք, որ ռուս-թուրքական գործարքի պատճառով թուրք –ամերիկյան հարաբերությունները սրված են։ ԱՄՆ-ն արդեն հասցրել է առաջին պատժամիջոցը կիրառել Թուրքիայի դեմ` Անկարային դուրս թողնելով ամերիկյան նոր սերնդի F-35 կործանիչների ծրագրից։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: