Հայերեն   English   Русский  

Հանրային խորհուրդը ցավակցագիր է հղել Երվանդ Ղազանչյանի մահվան կապակցությամբ


  
դիտումներ: 157

Այսօր՝ հուլիսի 31-ին, ՀՀ Հանրային խորհուրդը՝ խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ ցավակցագիր է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի մահվան կապակցությամբ:

«Կյանքից հեռացավ թատերական աշխարհի ևս մի կարկառուն դեմք՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, բեմադրիչ, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանը։

Մեծ է նրա ներդրումը թատրոնի զարգացման գործում։ Մինչև կյանքի վերջ ամուր կապված լինելով բեմին, իր գիտելիքներն ու փորձը փոխանցելով երիտասարդ սերնդին՝ նա մարմնավորում էր հայ մշակույթն ու ազգային արժեհամակարգը, որի ջատագովն ու պաշտպանն էր։

Հանրային խորհրդի և անձամբ իմ անունից ցավակցում եմ անվանի մտավորականի ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին»,-ասված է ցավակցագրում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: