Հայերեն   English   Русский  

Նիկոլ Փաշինյանն անցնում է լկտիության սահմանագիծը. Նարեկ Սամսոնյան


  
դիտումներ: 71

Քաղաքացիական գիտակցություն ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում արված գրառմամբ անդրադարձել է ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը:

«Նիկոլ Փաշինյանն անցնում է լկտիության սահմանագիծը

ՀՀ Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն այսօր հերթական անգամ ամբողջությամբ ի ցույց է դրել իր մարդկային տեսակն ու մակարդակը: Մասնավորապես Փաշինյանը գրում է` «Այ էստեղ՝ մեզ ուղղված քլնգոցը խիստ տեղին է, որ սրանց ձեռքը դեռ էնքան փող կա, որ բացի պեռաշկիից ուրիշ բան էլ կարող են առնել. այդ թվում լրագրող ու ցուցարար»:
Փաստորեն հասանք էն կետին որտեղ Փաշինյանն ինքն իրեն աստված է հռչակել ու արդեն մարդկանց «պեռաշկի ԱՌՆԵԼՈՒ» թույլտվությունն ողորմությունն է իրեն վերապահել:

Նիկոլը չգիտի, Նիկոլը չի պատկերացնում, որ իշխանափոխությունից հետո իրեն Երևան քրեակատարողական հիմնարկում անգամ էդ «պեռաշկի ԱՌՆՈՂԸ» չի լինելու ու էս լկտիությամբ կարողա անգամ Երևան ՔԿՀ չհասնի այլ հենց փողոցում ինքնադատաստանի արժանանա:

Հ.Գ. Սենց լկտիանալ ու հղփանալ էսքան կարճ ժամանակահատվածում... Ճիշտ են ասում էլի գեղցուն ինչքան էլ եփես մեկ ա ականջները հում ա մնալու»,-գրել է Սամսոնյանը:

Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ հերքել էր այն տեղեկությունները, որ ինքը ուղղաթիռով է գնացել Դիլիջան՝ մասնակցելու ընկերոջ ծննդյան արարողությանը:

Նա մասնավորապես գրել էր. «Ընդհանրապես ուղղաթիռը ճոխություն չէ, այլ փոխադրամիջոց, բայց Սեւանից Դիլիջան ընտանեկան միջոցառման, իսկ Դիլիջանից Իջեւան ընկերոջ տարեդարձին ուղղաթիռով մեկնելը տրամաբանական չէր լինի:

Լրագրողը լուրը հրապարակելուց առաջ կարող էր հարցնել իմ մամուլի խոսնակին: Հիմա էլ էն դարը հո չէ՞, երբ երկրի ղեկավարի մամլո խոսնակը լրագրողների զանգերին չէր պատասխանում:

Նաեւ զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր նման լուրերին վստահությամբ են վերաբերվում:

Բա ժողովուրդ ջան, տասնյակ տարիներ ձեզ նման լուրերով են խաբել-թալանել, հիմա էլ ուզում են համոզել, թե էսօրվա կառավարությունն էլ է նույն կերպ ձեզ խաբում-թալանում:

Նրանց ասածի իմաստն էն է, որ մենք ավելի լավ էինք խաբում-թալանում. ընթացքում ձեզ որդնած բրինձ էինք բաժանում, ատամի պրոտեզ, ընտրակաշառք....

Իսկ մի շարք լարատվամիջոցների համար երկրում իսկապես բան չի փոխվել. նրանք ինչպես սնվել, այնպես էլ շարունակում են սնվել սերժառոբական հայրենաթալան ավարից:

Այ էստեղ՝ մեզ ուղղված քլնգոցը խիստ տեղին է, որ սրանց ձեռքը դեռ էնքան փող կա, որ բացի պեռաշկիից ուրիշ բան էլ կարող են առնել. այդ թվում լրագրող ու ցուցարար:

Բայց դե մենք սահմամափակված ենք օրենքով եւ արդյունավետ ինստիտուտների չգոյությամբ: Նաեւ այս հարցերը կլուծվեն անպայման՝ օրենքի եւ իրավունքի հիման վրա:

Ասեմ նաեւ, որ ՀՀ վարչապետի ուղղաթիռից մտադիր եմ օգտվել ցանկացած պահի, երբ դա անհրաժեշտ կլինի իմ գործունեության համար, ինչպես օգտվում եմ վարչապետի ավտոմեքենայից, աշխատասենյակից, հատուկ կապից: Սրանից իրադարձություն պետք չի սարքել»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: