Հայերեն   English   Русский  

Կամչատկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել


  
դիտումներ: 280

Չորեքշաբթի՝ հուլիսի 31-ին, գիտնականները Խաղաղ օվկիանոսում՝ Կամչատկա թերակղզու արևելյան ափերի մոտ, 4,9 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ են գրանցել: Գրում է Russian.rt.com-ը:

«Տեղական ժամանակով չորեքշաբթի կեսօրին գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ Ուստ-Կամչատսկ շրջկենտրոնից 80 կմ դեպի արևելք: Օջախի խորությունը գտնվել է ծովի հատակին և 54 կմ է կազմել: Սեյսմիկ իրադարձության ուժգնությունը 4,9 մագնիտուտ է կազմել», - հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

Նշվում է, որ Կամչատկայի երկրամասի բնակավայրերի բնակիչները ստորգետնյա ցնցումները չեն զգացել: Ցունամիի առաջացման վտանգի մասին չի հայտարարվել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Խաղաղ օվկիանոսում՝ Ճապոնիայի ափերի մոտ, 5,7 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: