Հայերեն   English   Русский  

Ահմեթ Դավութօղլու. «Էրդողանը վնաս է հասցնում Թուրքիայի պետական հիմնական կառույցներին»


  
դիտումներ: 200

Թուրքիայի նախկին վարչապետ և արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն անգլիական «The Financial Times» թերթին տված հարցազրույցում քննադատել է իշխող կուսակցության քաղաքականությունը:

Դավութօղլուն նշել է, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ) մի ժամանակ արժևորում էր «արդարություը, ազատությունը, մտքի և խոսքի ազատությունը»:

«Սակայն վերջին 3 տարիներին ականատես եմ լինում, թե ինչպես են անտեսվում այն հիմնարար արժեքները, որոնց նկատմամբ ամբողջ կյանքում հարգանք ենք տածել»,- ասել է նախկին վարչապետը:

Նրա կարծիքով` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ում նախագահական համակարգի անցումով տրվել էին բացառիկ լիազորություններ, վնաս է հասցնում պետության հիմնական կառույցներին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: