Հայերեն   English   Русский  

Հայաստանի պետական ջազ նվագախումբը մարզերում հանդես կգա համերգներով


  
դիտումներ: 745

Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ, օգոստոսի 10-12-ը հյուրախաղերով հանդես կգա ՀՀ Տավուշի մարզում: Համերգներն իրականացվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Մասնավորապես, նվագախումբը ելույթով հանդես կգա օգոստոսի 10-ին, ժամը 20:00 Բերդ քաղաքում կայանալիք Մեղրի և հատապտուղների փառատոնի շրջանակում: Օգոստոսի 11-ին Ջազ նվագախումբը հանդես կգա Իջևանի զորամասում՝ զինվորական անձնակազմի համար: Նույն օրը՝ օգոստոսի 11-ին, ժամը 19:00 նվագախումբը հանդես կգա Նոյեմբերյանի մշակույթի տանը:

Օգոստոսի 12-ին, ժամը 18:00 էլ «Հաղարծնիշաբաթ» փառատոնի շրջանակում Հաղարծին վանական համալիրի բակում տեղի կունենա նվագախմբի հաջորդ մարզային ելույթը:

Ջազ նվագախումբը մարզայինհամերգներիընթացքումկկատարիսիրվածդասականևժամանակակիցջազայինստեղծագործություններ: Որպես մենակատարներ հանդես կգան ԿարինաՄելիքյանը (վոկալ), ՍոնաՎարպետյանը (վոկալ), ԳեորգիԲունեաթյանը (վոկալ), ԱվագՄարգարյանը (բլուլզուռնա):

Մարզայինհյուրախաղերիընթացքումկայանալիքբոլորհամերգներիմուտքնազատէ: ՏարիներշարունակՋազնվագախումբը, իրականացնելովմշակութայինապակենտրոնացմանքաղաքականությանգործառույթներևհանդեսգալովբազմաթիվմարզայինշրջագայություններով, արդենունիմարզերումգտնվողիրհավատարիմհանդիսատեսը, որըբազմիցսհայտնելէիրպատրաստակամությունըմասնակցելուևընդգրկվելուջազնախագծերում։Շրջագայությունը միտված է նաև ջազ երաժշտության ունկնդիրների ավելացմանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: