Հայերեն   English   Русский  

​Մայք Պոմպեոն հայտարարությամբ է հանդես եկել


  
դիտումներ: 120

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն երկրի ֆինանսների նախարարության պատժամիջոցների ցուցակում Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին ներառելու ֆոնին հայտարարել է, որ Վաշինգթոնը դեռևս նախկինի պես ձգտում է Թեհրանի հետ համապարփակ գործարք կնքել: Գրում է Russian.rt.com-ը:

«Միացյալ Նահանգները շարունակում է ձգտել դիվանագիտական լուծման, որը կկարգավորի իրանական ռեժիմի ապակառուցողական պահվածքի խնդիրը: Առաջ ընթանալու միակ ճանապարհը համապարփակ գործարքի մշակումն է, որը կներառի այդպիսի սպառնալիքների ամբողջ տեսականին», - ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը մեջբերում է Պոմպեոյի խոսքերը:

Միևնույն ժամանակ, Պոմպեոն թվիթերյան իր միկրոբլոգում Զարիֆի դեմ պատժամիջոցների կիրառումը բացատրել է այն փաստով, որ Իրանի արտգործնախարարը «ներգրավված է երկրի ժողովրդի դեմ ռեժիմի անօրինականության մեջ»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է կիրառել Զարիֆի դեմ:

Հուլիսի կեսերին Զարիֆը Վաշինգթոնին կոչ էր արել հրաժարվել պատժամիջոցներից՝ հետագա երկխոսության համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: