Հայերեն   English   Русский  

Պուտինը և Թրամփը հեռախոսազրուց են ունեցել


  
դիտումներ: 108

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սիբիրում բռնկված հրդեհների հետ կապված իրավիճակը: Նշվում է, որ խոսակցությունը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Զրույցի ընթացքում Թրամփն օգնություն է առաջարկել անտառային հրդեհների դեմ պայքարում: Գրում է Russian.rt.com-ը:

Կայացած հեռախոսազրույցի մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«ԱՄՆ նախագահն առաջարկել է աջակցություն ցուցաբերել Ռուսաստանին Սիբիրում անտառային հրդեհների դեմ պայքարում: Ռուսաստանի նախագահը անկեղծ երախտագիտություն է հայտնել նման ուշադիր վերաբերմունքի, օգնության և աջակցության առաջարկի համար», - նշվել է տարածված հայտարարության մեջ:

Պուտինը Թրամփին հայտնել է, որ տարածաշրջանում հատուկ ավիացիոն խումբ է ստեղծվել՝ հրդեհները մարելու համար, ինչպես նաև ընդգծել, որ անհրաժեշտության դեպքում կընդունի ամերիկյան կողմի օգնությունը:

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավար Սերգեյ Շոյգուն հրահանգել էր օպերատիվ շտաբ ստեղծել, որը կհամակարգի Կրասնոյարսկի երկրամասում անտառային հրդեհները մարելու գործողությունները:

Բացի այդ, հաղորդվել է, որ տարածաշրջան կուղարկվեն տաս «Իլ -76» ինքնաթիռ և Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի ռազմական տրանսպորտային ավիացիայի տաս ուղղաթիռներ, որոնք հագեցված են հատուկ հեղեղատար սարքերով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: