Հայերեն   English   Русский  

Ստամբուլում 5-րդ դարի եկեղեցի է հայտնաբերվել


  
դիտումներ: 66

Ստամբուլի Հայդարփաշա թաղամասում լայն թափով ընթանում են «Մարմարայ» (Բոսֆորի տակով անցնող մետրո) նախագծի իրականացման աշխատանքները։

Շինարարական հորատման աշխատանքների ընթացքում այդ տարածքում անընդհատ ի հայտ են գալիս պատմամշակութային արժեք ունեցող իրեր և կառույցների ավերակներ։

Վերջերս հայտնաբերված ավերակներից պարզ է դարձել, որ այդ տեղանքը 1500 տարի առաջ հանդիսացել է նավահանգստային քաղաք։

Այժմ էլ հորատման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 5-րդ դարի եկեղեցի։ Սակայն եկեղեցու ծագման վերաբերյալ տեղեկություններ և այլ մանրամասներ չեն հաղորդվում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: