Հայերեն   English   Русский  

Զարիֆն արձագանքել է իր դեմ ամերիկյան պատժամիջոցների կիրառմանը


  
դիտումներ: 209

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները որոշել է իրեն պատժամիջոցների ցուցակում ներառել, քանի որ ինքը սպառնալիք է ներկայացնում Վաշինգթոնի օրակարգի համար: Գրում է Russian.rt.com-ը:

«Պատճառը, որի համար ԱՄՆ-ն ինձ պատժամիջոցների ցանկում է ներառել, այն է, որ ես աշխարհում Իրանի գլխավոր ներկայացուցիչն եմ ... Շնորհակալ եմ, որ ինձ մեծ սպառնալիք եք համարում ձեր օրակարգի համար», - գրել է նա թվիթերյան միկրոբլոգում:

Ընդ որում՝ Իրանի արտգործնախարարը նշել է, որ Վաշինգթոնի պատժամիջոցները բացասաբար չեն անդրադառնա իր կամ իր ընտանիքի վրա, քանի որ Իրանի սահմաններից դուրս որևէ սեփականություն կամ այլ շահեր չունի:

Ավելի վաղ Պոմպեոն «Զարիֆի» դեմ պատժամիջոցները բացատրել էր սեփական քաղաքացիների դեմ «ռեժիմի անօրինականության մեջ» նրա ներգրավվածությամբ»:

Սպիտակ տանն իրենց հերթին հայտարարել էին, որ Զարիֆը այլևս առաջնային շփում չէ Միացյալ Նահանգների համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: