Հայերեն   English   Русский  

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Վիկտոր Մարտիրոսյանի կալանավորման դեմ նրա պաշտպանների ներկայացրած բողոքը


  
դիտումներ: 408

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանն այսօր՝ օգոստոսի 1–ին մերժեց բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործից անջատված մասով մեղադրյալ Վիկտոր Մարտիրոսյանի կալանավորման դեմ նրա պաշտպանների ներկայացրած բողոքը։

Պաշտպանները վիճարկում էին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Վարդապետյանի հուլիսի 2–ի որոշումը, որով դատարանն անփոփոխ էր թողել բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործից անջատված մասով մեղադրյալ Վիկտոր Մարտիրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Վիկտոր Մարտիրոսյանը, տևական ժամանակ մտերիմ հարաբերություններ ունենալով Արամ Հարությունյանի հետ, 2008թ. սկզբներին տեղեկացել է, որ վերջինս գործարար Սիլվա Համբարձումյանից պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 4.2 մլրդ ՀՀ դրամին համարժեք 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք և հնարավորություն է ունեցել կաշառքի գումարի որոշ մասը ստանալ Արաբական Միացյալ Էմիրություններում բանկային փոխանցման եղանակով:

Մարտիրոսյանը Արամ Հարությունյանի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու դիտավորությամբ, ԱՄԷ-ում իր անվամբ բացված հաշվեհամարը և անհրաժեշտ մյուս տվյալները փոխանցել է նրան և այդ կերպ միջոցներ տրամադրել Արամ Հարությունյանին կաշառքի գումարի մասը` 8 մլն ԱՄՆ դոլարը նշված եղանակով ստանալու համար: Այսինքն Վիկտոր Մարտիրոսյանն նա օժանդակել է պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն, ապա` օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: