Հայերեն   English   Русский  

​ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱԿԻՐՃ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ․ Ռոբերտ Քոչարյան


Համլետ Մարտիրոսյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 414

- ՌՔ-ն եղել էր Արցախի առաջին նախագահը։ Սրան Արցախից ՀՀ բերեց Վազգեն Սարգսյանը, որպես վարչապետի, ապա ԼՏՊ-ին ստիպելով հրաժարական տալ, ՌՔ-ին դարձրեց նախագահ։ ՌՔ նախագահ ընտրվեց 1998 թվականի մարտի 30-ի արտահերթ նախագահական ընտրություններում։

- ՀՀ նախագահ դառնալուց հետո ՌՔ-ի գործած մեծագույն սխալն այն էր, որ ԼՏՊ-ի գործունեությանը չտվեց քաղաքական և իրավական գնահատական։ Դա նա կարող էր անել և պարտավոր էր անել, մանավանդ 1999թ հոկտեմբերի 27-ի ողբերգական դեպքերից հետո։ Մինչ այդ նրա անունը դեռևս արատավորված չէր։

Եթե նա պաշտոնապես տար ԼՏՊ-ի գործունեության իրական գնահատականը, ապա այն անձամբ ՌՔ-ի համար կդառնար մի զսպաշապիկ, որը նրան չէր թողնի հետագայում անօրինական, հակապետական գործողություններ կատարել։ ՀՀ պատմությունն այլ ընթացք կունենար։

- Սոցիալ-տնտեսական ասպարեզներում նոր թափ առան ԼՏՊ-ի ժամանակներից եկող բացասական երևույթները (կաշառք, ատկատ, պետական ունեցվածքի թալան, հողատարածքների ապօրինի զավթում և այլն)։

- ՌՔ-ի օրոք թափ առավ ընդերքի հարստության անօրինական շահագործումը, անտեսելով էկոլոգիական հետևանքները։

- ՌՔ-ի մեծագույն հանցանքը «գույք պարտքի դիմաց» գործարքն էր ՌՖ- հետ։ Ուղիղ 17 տարի առաջ (2002թ հուլիս), Ա․ Մարգարյանի վարչապետության օրոք, անհայտ ծագման 98 միլիոն դոլլար պարտքի դիմաց կնքվեց Հայաստանի համար ստրատեգիական նշանակության օբյեկտները ՌՖ-ին հանձնելու ամոթալի գործարքը, որում ոչ մի խոսք չկար ռուսական ներդրումների մասին։
Սա այն դեպքում, երբ ՌՖ-ն տարբեր երկրների տասնյակ միլիարդավոր դոլլարի պարտքեր չեղյալ էր հայտարարել։

- Հայաստանի անվտանգության ու տնտեսության համար ստրատեգիական նշանակություն ունեցող որոշ ճյուղեր աստիճանաբար հանձնվեցին ՌՖ-ին (էլ-ցանցեր, երկաթուղի, կապ, գազաֆիկացում և այլն)։

- Տիրապետում էր ստվերային տնտեսությանը վերաբերող տվյալներին և հմտորեն կառավարում այն։ Նա ձևավորեց ստվերային տնտեսության հիերարխիկ բուրգը, որի գագաթին ինքն ու իր մերձավորներն էին։

- ՌՔ-ը խորամանկ է, արագ կողմնորոշվող, հիշաչար։ Անհավատ է։

- ՌՔ-ը ՀՀ նախագահմներից միակն է, ում գործունեությունն ունի նաև դրական երես։

- Նրա օրոք ՀՀ տնտեսությունը գրանցում էր երկնիշ աճ։

- Նրա օրոք զգալիորեն նվազեց արտագաղթը, իսկ երեք տարվա ընթացքում (2004-2006թթ) փոխվեց ներգաղթի։ Եթե ԼՏՊ-ի 6 տարիների իշխանության օրոք արտագաղթել էր կես միլիոնից ավել մարդ, Սերժ Սարգսյանի 10 տարիների իշխանության ընթացքում 373 000 մարդ, ապա ՌՔ-ի 10 տարիների իշխանության ընթացքում 130․000 մարդ։

- ՌՔ-ի օրոք բավականին բարեկարգվեց Երևանը (նոր ճանապարհներ, Սիրահարների այգի, Դավիթաշենի կամուրջ, Հյուսիսային պողոտա և այլն)։
Բարերար Քրք Քրքորյանի տրամադրած միջոցներով վերականգնվեցին մշակութային շատ օջախներ, ճանապարհներ և այլն։
Հյուսիսային պողոտայի կառուցապատման ընթացքում մարդկանց գույքային իրավունքների կոպիտ խախտումներ եղան։

- ՌՔ-ն ՀՀ նախագահներից միակն էր, ով ի լուր աշխարհի հայտարարեց, որ այսուհետ տարածաշրջանային խնդիրներն այլևս չեն լուծվելու ի հաշիվ Հայաստանի։

- Միջազգային շրջանակներում ՌՔ-ն ընկալվում է որպես ՌՖ-ի գործակալ։ Նիկոլ Փաշինյանի առաջ խնդիր է դրված չեզոքացնել նրան և բացառել վերադարձը մեծ քաղաքականություն։

- 2008թ մարտի 1-ի գործում ՌՔ-ի մեղքը եթե ոչ ավելի քիչ, ապա համեմատելի է ԼՏՊ-ի և ՆՓ-ի ունեցած մեղքին։ Չնայած դրան, մեղադրանք է առաջադրվել միայն նրան և նա ձերբակալված է։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: