Հայերեն   English   Русский  

Այն, ինչ արեցին մեր միջի «թուրքերը»՝ Ալիևի լամուկների արածից ավելի մեծ ոճիր է. Նաիրա Զոհրաբյան


  
դիտումներ: 246

Ինչ-որ մուտանտ դեգեներատներ պղծել են ապրիլյանի տղաների շիրմաքարերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Հիմա ես ընդամենը մեկ հարց ունեմ, որի պատասխանը գիտեմ։ Ինչո՞ւ այսօր հնարավոր եղավ նման ոճրագործություն։

Պատասխանը հստակ է. որովհետեւ հեշտ ու հանգիստ մենք կյանքի կոչեցինք Օրվելի «Անասունների ագարակը», երբ ամեն րոպե թքում ու իրենց թրքոտ ոտքերը մաքրում են այն արժեքների վրա, որոնք դարերով, որպես ազգ, մեր տեսակն են պահել։

Երբ մտավորականների ու մտածող մարդկանց մի ստվար հատվածի շատ արագ դարձրեցին ապազգային իդիոտ։ Նայե՛ք դրանց դեմքերին ու կտեսնեք էվոլյուցիայի ակնհայտ խախտումը։

Ես տեսել եմ թուրքի կողմից պղծված ապրիլյանի տղաների դիակները։ Բայց այն, ինչ արեցին մեր միջի «թուրքերը»՝ Ալիևի լամուկներից ավելի մեծ ոճիր է։

Ու հիմա ինձ համար արդեն էական էլ չէ, թե զարհուրելի այդ վանդալիզմն արած քանի անբարոյականի լակոտ կբռնեն։ Մենք հատել ենք բարոյականության կարմիր գիծը։ Իսկ սա արդեն համազգային աղետ է»,-գրել է պատգամավորը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: