Հայերեն   English   Русский  

Սյունիքում նռնակով զինված տղամարդը մտել է ոստիկանություն


  
դիտումներ: 98

Սյունիքում երեկ՝ օգոստոսի 1–ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 21։20 -ի սահմաններում մի տղամարդ նռնակը ձեռքին մտել է ոստիկանության Գորիսի բաժնի մասնաշենք, սպառնացել, որ կպայթեցնի։

Ոստիկանները վնասազերծել են նրան, ձեռքից վերցրել «Ֆ–1» տեսակի նռնակը, որը եղել է առանց պայթուցիչի։

Ռազմամթերքը փաթեթավորվել, ուղարկվել է փորձաքննության։ Քաղաքացուն տեղափոխել են նյարդահոգեբուժական դիսպանսեր։ Դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: