Հայերեն   English   Русский  

Ստոլտենբերգը հայտարարությամբ է հանդես եկել


  
դիտումներ: 265

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի փլուզումից հետո ՆԱՏՕ-ն մտադիր չէ Եվրոպայում ցամաքային տեղակայման նոր միջուկային հրթիռներ տեղակայել: Գրում է Russian.rt.com-ը:

«Մենք չենք կրկնի այն, ինչ անում է Ռուսաստանը: Մենք չենք ցանկանում սպառազինությունների նոր մրցավազք: Մենք նպատակ չունենք ցամաքային տեղակայման նոր միջուկային հրթիռներ տեղակայել Եվրոպայում », - ասել է Ստոլտենբերգը ճեպազրույցի ընթացքում:

Նա ընդգծել է, որ «Եվրոպայում նոր ամերիկյան հրթիռներ չկան, բայց կան ռուսական»:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ում հայտարարել էին, որ լիովին պաշտպանում են միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից դուրս գալու ԱՄՆ որոշումը, իսկ Ռուսաստանը «պատասխանատվություն է կրում գործարքի դադարեցման համար»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: