Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ն Սկրիպալների գործի պատճառով Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել


  
դիտումներ: 263

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ ՝ ԳՀՎ նախկին սպա Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր Յուլյայի թունավորման դեպքի կապակցությամբ: Գրում է Gazeta.ru-ն:

Այդ տեղեկությունը հաստատել է վարչակազմի ներկայացուցիչը:

«Պատժամիջոցների առաջին փաթեթից հետո, ի պատասխան Ռուսաստանի կողմից Միացյալ Թագավորության տարածքում մասնավոր անձի դեմ մահափորձ կատարելու ժամանակ «Նովիչոկ» նյութի կիրառման, Ռուսաստանը չի տրամադրել ԱՄՆ օրենսդրությամբ պահանջվող երաշխիքներ, ուստի մենք կիրառում ենք պատժամիջոցների երկրորդ փաթեթը», - ասել է պաշտոնյան:

Ավելի վաղ Politico պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր Սկրիպալների գործով Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: