Հայերեն   English   Русский  

Պատժամիջոցներն իրանական նավթի արտահանման նվազեցման են հանգեցրել. Պոմպեո


  
դիտումներ: 333

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ պատժամիջոցները նպաստել են իրանական նավթի արտահանման նվազեցմանը: Գրում է Russian.rt.com-ը:

«Մինչև պատժամիջոցների կիրառումը Իրանը արտահանում էր օրական 2,7 միլիոն բարել նավթ: Հունիս և հուլիս ամիսներին այդ ցուցանիշը նվազել է մինչև 500 հազար բարել», - ТАСС լրատվական գործակալությունը մեջբերում է Պոմպեոյի խոսքերը:

Նա նաև ընդգծել է, որ այդ թվերը ցույց են տալիս Վաշինգթոնի կողմից ձեռնարկված սահմանափակող միջոցների արդյունավետությունը:

«Մենք շարունակելու ենք սահմանափակումներ կիրառել այն ընկերությունների և պետությունների նկատմամբ, որոնք խախտում են Իրանի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմը», - հավելել է պետքարտուղարը:

Ավելի վաղ Պոմպեոն ասել էր, որ Միացյալ Նահանգները դեռևս մտադիր է գործարք կնքել Իրանի հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: