Հայերեն   English   Русский  

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ 9 ՊԵՏՈՒԹՅԱՆ 333 ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ


Արա Զոհրաբյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 453

Ստամբուլյան կոնվենցիայի առնչությամբ Եվրոպայի խորհրդի անդամ 9 պետությունների 333 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ դիմել են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին նշելով՝

«Հաշվի առնելով ստամբուլյան կոնվենցիայի շրջանակի անհստակությունները և հակասությունները պայմանավորված ստամբուլյան կոնվենցիայում օգտագործվող սահմանումների ոչ միանշանակ բնորոշումներով մենք խորհուրդ ենք տալիս հետևյալը՝

1. Նախաձեռնել կոնվենցիայի վերանայումը գենդերը և վերաբերելի հասկացությունները փոխարինելով «տղամարդկանց և կանանց հավասարության» հայեցակարգով, և
2. Հնարավորություն տալ պետություններին վերապահումներ կատարել կոնվենցիայի հակասական և գաղափարական մասերից. Սա պահանջում է հոդված 78-ի փոփոխություն:

Մենք հավատում ենք, որ վերը նշված երկու կետերին համապատասխան կոնվենցիայի փոփոխություն կատարելու և տարընկալումները վերացնելու արդյունքում ԵԽ անդամ պետությունները ամբողջությամբ կկենտրոնանան բռնությունից կանանց և աղջիկներին պաշտպանելուն ուղղված մեխանիզմների իրագործման հարցի շուրջ:»:

Ինչպես տեսնում ենք ոչ միայն Հայաստանում գտնվող մասնավոր անձինք կամ հանրային կառույցներն են մտահոգություն տեսնում Ստամբուլյան կոնվենցիայի որոշ դրույթների վերաբերյալ, այլ նաև ԵԽ անդամ 9 պետության (Բուլղարիա (չի վավերացրել), Խորվաթիա (վավերացրել է 12/06/2018թ․), Հունգարիա (չի վավերացրել), Լատվիա (չի վավերացրել), Լիտվիա (չի վավերացրել), Մալթա (վավերացրել է 29/07/2014թ․), Ռումինիա (վավերացրել է 23/05/2016թ․), Սլովակիա (չի վավերացրել), Ուկրաինա (չի վավերացրել)) 333 հասարակական կազմակերպություն:

Կազմակերպությունների ցանկը և այլ մանրամասները (ինչպես նաև անգլերեն տեքստի հղումը)՝ կայքում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: