Հայերեն   English   Русский  

Որքա՞ն աշխատավարձ է ստանում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին


  
դիտումներ: 255

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամսական ստանում է 28 հազար գրիվնա (1100 դոլարից մի փոքր ավելի) աշխատավարձ՝ հարկերը չհանած, հայտնում է «Ուկրաինական պրավդան»:

Հունիսին Զելենսկուն պաշտոնական հաստիքով աշխատավարձ է նշանակվել 28 հազար գրիվնա, որից վճարվել են 5460 գրիվնայի հարկեր եւ տուրքեր:

«Ուկրաինայի նախագահին աշխատավարձի այլ բաղադրիչներ (հավելավճարներ, պարգեւավճարներ եւ այլն) սահմանված չէ»,- նշել են Գործերի պետական վարչությունից:

Նշենք, որ երկրի նախորդ նախագահ Պյոտր Պորոշենկոն նույնքան աշխատավարձ էր ստանում:

2018 թվականի նրա հայտարարագրում նշված է հիմնական աշխատավայրից աշխատավարձից ստացած եկամուտների չափը 336 հազար գրիվնա, այսինքն՝ ամսական 28 հազար գրիվնա:

Հայտարարագրում, որը Զելենսկին ներկայացրել էր փաստաթղթերը ԿԸՀ հանձնելուց առաջ, նա հայտարարագրել էր 7,3 մլն գրիվնա եկամուտ, իսկ նրա կինը՝ մոտ 800 հազար գրիվնա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: