Հայերեն   English   Русский  

Գրիգորի Մարտիրոսյանը հյուրընկալվել է ուսանողական միջազգային ճամբարում


  
դիտումներ: 134

ԱՀ պետական նախարար, Արցախի պետական համալսարանի խորհրդի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանը օգոստոսի 2-ին մասնակցել է մայր բուհի նախաձեռնությամբ հուլիսի 28 ից Պատարա գյուղի տարածքում կազմակերպված ուսանողական միջազգային ճամբարի փակման արարողությանը: Ճամբարին մասնակցել են ուսանողներ ԱՊՀ-ից, ՀՀ և արտերկրի բուհերից։

Գ.Մարտիրոսյանը շփվել է ուսանողների հետ, լսել ճամբարի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու առաջարկներ, ընթրել նրանց հետ:

Միջազգային ուսանողական ճամբարի փակման արարողությանը պետական նախարարը ելույթ է ունեցել, որում, մասնավորապես նշել է. «Համոզված եմ, որ Արցախի բնության գրկում անցկացրած օրերն անմոռանալի կլինեն, դրանք կամրացնեն ընկերական, հետագայում գուցե նաև գործընկերային կապերը: Ճամբարի շնորհիվ ՀՀ և արտերկրի ԲՈՒՀ-երի ուսանողները կկապվեն Արցախի հետ՝ դառնալով մեր մշտական բարեկամները»:

ԱՊՀ, ՀՀ և արտերկրի բուհերից ավելի քան 60 ուսանող այս օրերին հյուրընկալել են պաշտոնյաների, լսել են հրատապ թեմաներով դասախոսություններ, մասնակցել են ճանաչողական արշավների, մարզամշակութային ծրագրերի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: