Հայերեն   English   Русский  

Նոր մանրամասներ Դիլիջան-Գոշավանք ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ից. 18 հոգի տեղափոխվել է հիվանդանոց


  
դիտումներ: 482

Գոշ գյուղի վարչական տարածքում ПАЗ մակնիշի 43 OO 008 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դիլիջան-Ճամբարակ ավտոճանապարհի դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյուներին և առաջ ընթանալով՝ հայտնվել է ձորակում, հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 18 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են Դիլիջանի հիվանդանոց։

Ըստ աղբյուրի՝ ավտոբուսում եղել է 25-ից ավելի ուղևոր՝ Գառնի գյուղի մանկապարտեզի կոլեկտիվից։ Նրանք մեկնում էին Գոշավանք։

Ավելի վաղ՝ հայտնել էինք, որ այսօր՝ օգոստոսի 3-ին, ժամը 13:00-ին Դիլիջան-Գոշավանք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Ըստ նախնական տեղեկության՝ 8 հոգի էր հոսպիտալացվել Դիլիջանի ԲԿ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: