Հայերեն   English   Русский  

Ձեռնարկվում են միջոցառումներ գերեզմանաքարերն իրենց նախկին տեսքին վերադարձնելու համար. Արտակ Դավթյան


  
դիտումներ: 300

Ասօր՝ օգոստոսի 3-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանն անդրադառանալով «Եռաբլուր» պանթեոնում Ապրիլյան պատերազմի զոհերի գերեզմանները պղծելու օրերս արձանագրված դեպքին՝ ասաց, որ ձեռնարկվում են միջոցառումներ գերեզմանաքարերն իրենց նախկին տեսքին վերադարձնելու համար։

«Իհարկե ՊՆ-ի կողմից իրականացվում են լրացուցիչ կազմակերպչական միջոցառումներ հետագայում նման դեպքերը բացառելու, հսկողությունն ուժեղացնելու ուղղությամբ»,–հավելեց նա։

Հիշեցնենք, որ օրերս քաղաքացիները ահազանգել էին, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Ապրիլյան պատերազմի զոհերի շիրմաքարերը պղվել են, շիրմաքարերին տարօրինակ հետքեր կային։ Սա առաջ էր բերել շատերի վրդովմունքը եւ զայրույթը։

Ոստիկանությունը օրվա վերջում հայտարարեց, որ հայտնաբերել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Ապրիլյան պատերազմի զոհերի շիրմաքարերի վրա մոմ թափած կնոջը։ Կինը հայտնել է, որ նմանատիպ գործողություններ կատարել է «Եռաբլուրում» եւ այլ գերեզմանոցներում։ Կինը ասել է, թե վերեւից Բարձրյալը իրեն ասել է՝ ձեռքերդ կտրի, արյունը մոմի հետ խառնի ու շաղ տուր գերեզմանաքարերին, ինչը եւ նա արել է։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: