Հայերեն   English   Русский  

​ՀԱՐՑ ԻՐԵՆՑ ՉԵԶՈՔ , ԱՆԱՉԱՌ ՀԱՄԱՐՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ


Ավետիք Իշխանյան,Ֆբ գրառում


  
դիտումներ: 403

Ս․թ․ հունվարի 17-ին ՄԻԵԴ-ը որոշում կայացրեց Սամվել Մայրապետյանի գործով և ՀՀ իշխանություններին հանձնարարեց ապահովել Սամվել Մայրապետյանի բուժումն իրականացնել Գերմանիայում։

Չե՞ք կարծում, եթե Սամվել Մայրապետյանի գործով դատավորը որոշում կայացներ թույլատրել Սամվել Մայրապետյանի բուժումը շարունակել Գերմանիայում, ապա այդ որոշմանը կհետևեին հետևյալ հնարավոր զարգացումները․

1. Դատախազությունը որոշումը կբողոքարկեր վերաքննիչ դատարան։
Վերաքննիչ դատարանը շուտափույթ նիստ կգումարեր։
Վերաքննիչ բողոքն անձամբ կպաշտպաներ գլխավոր դատախազը։
Վերաքննիչ դատարանը կբեկաներ առաջին ատյանի որոշումը։
2. Որոշումը կայացնելուց մի քանի օր անց, ոմն քաղաքացի բողոք կբերեր Առաջին ատյանի դատավորի դեմ առ այն, որ այդ դատավորը երկու տարի առաջ իրեն հայհոյել և հարվածել է։
Դատախազությունը գործ կհարուցեր և կդիմեր ԲԴԽ։
ԲԴԽ-ն կտար իր համաձայնությունը քրեական գործ հարուցելու մասին և կկասեցներ դատավորի լիազորությունները։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: