Հայերեն   English   Русский  

«Սանիթեքի» տված ասուլիսը ասուլիս էր ոչնչի մասին. Անի Խաչատրյան


  
դիտումներ: 79

Այսօր՝ օգոստոսի 5-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ քաղաքապետարանի ավագանու անդամներն անդրադարձան օրեր առաջ Սանիթեք ընկերոփւթյան հրավիրած ասուլիսին: Ըստ Լույս խմբակցության անդամ Անի Խաչատրյանի՝ «Սանիթեքի» տված ասուլիսը ասուլիս էր ոչնչի մասին:

«Երկար ժամանակ «Սանիթեք»-ն ասում էր, որ ասելու բան ունի, ասուլիս է հայտարարելու մեծ, ասելու է ամեն ինչ, բայց փաստացի չասեց ոչինչ: Ասեց, որ իրեն տրվող 5 միլիարդ 200 միլիոն դրամ գումարը պետք է ավելացնեն եւ ուրիշ ոչ մի բան: Ամիսներ շարունակ «Սանթիթեք»-ը տեռորի մեջ էր պահում հասարակությանը, որ ինքը ասելիք ունի քաղաքային իշխանության հետ կապված, ասաց օդում պայմանավորվածությունը Տարոն Մարգարյանի հետ կապված ու վերջ»,- ասաց ավագանու անդամը:

Անի Խաչատրյանի կարծիքով` Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի պատասխանն էլ «Սանիթեքին», նրանց ասածների արձագանքն էր և ոչ մի խոսք չկար հետագա անելիքների մասին:

«Այսինքն, թե ինչպես պետք է աղբի հարցը լուծվի, դրա մասին ոչինչ: Սանիթեք – քաղաքապետ այս պատերազմում, այո, քաղաքապետը հաղթեց Սանիթեքին, որովհետեւ քաղաքապետը ինձ համար 2 կարեւոր բան ասաց, որ Սանիթեքին առաջարկվել է մասնակցել նոր մրցույթի, բայց Սանիթեքը հրաժարվել է դրանից, բայց Սանիթեքը միջազգային կազմակերպություն է, որը երկար տարիներ բիզնես պլան պետք է ունենար եւ այդ ամբողջը պետք է հաշվարկ արած ունենար եւ գնի մեջ ամբողջ այդ մոդելը պատկերացներ: Նաեւ ասաց, որ քաղաքը պետք է ունենար անվտանգության բարձիկ, որը մենք այս պահին ապահովում ենք, այո համաձայն եմ, բայց քաղաքապետի ստեղծած հիմնարկը բերած մեքենաներն ու աղբամանները խնդրին լուծում չեն տալու»,- ասաց նա:

Անի Խաչատրյանի խոսքով` քաղաքապետը պետք էր լուծարեր «Սանիթեք»-ի հետ պայմանագիրը եւ նոր, ավելի բարեխիղճ օպերատորի ներգրավվեր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: