Հայերեն   English   Русский  

Կահիրեում թթվածնային բալոնի պայթյունի հետևանքով 16 մարդ է զոհվել


  
դիտումներ: 132

Կահիրեում թթվածնային բալոն է պայթել: Այդ մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Եգիպտոսի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցչին: Գրում է Gazeta.ru-ն:

Նրա խոսքերով ՝ միջադեպի արդյունքում զոհվել է 16 մարդ, ևս 21-ը՝ վիրավորվել:

Երկրի ներքին գործերի նախարարության տվյալներով ՝ պայթյունի պատճառը վթարն է եղել:

Նշվում է, որ պայթյունից հետո հրդեհ է սկսվել: Տասնյակ հրշեջ մեքենաներ և շտապօգնության մեքենաներ դեպքի վայր են ժամանել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հունաստանում պանդոկում գազի բալոն է պայթել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: