Հայերեն   English   Русский  

Թուրքիայում բախում է տեղի ունեցել ուժայինների և PKK-ի զինյալների միջև. կա 1 զոհ և 4 վիրավոր


  
դիտումներ: 212

Թուրքիայի քրդաբնակ Մարդին նահանգի Նուսայբին շրջանում բախում է տեղի ունեցել անվտանգության ուժերի և երկրում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) զինյալների միջև:

Բագոք լեռան վրա տեղի ունեցած բախման հետևանքով 1 ավագ սերժանտ սպանվել է, իսկ 4 շարքային զինվոր վիրավորվել:

Նշվում է, որ թուրք ուժայինների ուղղությամբ կրակը բացել են քուրդ զինյալները: Վիրավորում ստացած զինվորներին ուղղաթիռով տեղափոխել են Մարդինի պետական հիվանդանոց:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: