Հայերեն   English   Русский  

Տեղի է ունեցել ԱՀ և ՀՀ խորհրդարանների ղեկավարների առանձնազրույցը


  
դիտումներ: 55

Օգոստոսի 6-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում տեղի է ունեցել հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների ղեկավարների՝ Աշոտ Ղուլյանի և Արարատ Միրզոյանի հանդիպում-առանձնազրույցը:

Ողջունելով Արարատ Միրզոյանի այցը Արցախ Համահայկական 7-րդ ամառային խաղերի շրջանակներում՝ Աշոտ Ղուլյանն ընդգծել է միջոցառման՝ Ստեփանակերտում անցկացնելու գաղափարի կարևորությունը: Խորհրդարանի ղեկավարը նաև անդրադարձել է Արցախի և Հայաստանի խորհրդարանների միջև ձևավորված սերտ համագործակցությանը՝ մասնավորապես խոսելով ԱՀ Ազգային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների՝ վերջերս տեղի ունեցած համատեղ նիստի արդյունքների մասին: Աշոտ Ղուլյանը համոզմունք է հայտնել, որ սեպտեմբերից մեկնարկող նոր նստաշրջանի ընթացքում երկու խորհրդարանների համագործակցությունն ավելի կակտիվանա:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, անդրադարձ է կատարել հայկական երկու պետությունների միջև խորհրդարանական կապերի ընդլայնմանը և նշել, որ աշխատանքներ կտարվեն բոլոր մշտական հանձնաժողովների միջև համագործակցությունը ակտիվացնելու ուղղությամբ: Խոսելով համահայկական 7-րդ ամառային խաղերի մասին՝ Արարատ Միրզոյանը խորհրդանշական է համարել միջոցառման անցկացումը Ստեփանակերտում՝ ազգային միասնության տեսանկյունից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև նախօրեին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին և փոխգործակցության օրակարգում գտնվող այլ հարցերին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: