Հայերեն   English   Русский  

Սև ծովի վրացական ափին տեղումները դադարել են և այժմ արևոտ եղանակ է


  
դիտումներ: 168

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում տեղեկացնում է, որ

Սև ծովի վրացական ափին տեղումները դադարել են և այժմ արևոտ եղանակ է։

Աջարիայի (Բաթումի, Քոբուլեթի, Չաքվի, Գոնիո, Կվարիաթի, Սարփի) հատվածում փոթորկի վտանգ այլևս չկա և ծովում լողալու արգելքը հանվել է։

Գուրիայի (Ուռեկի, Շեքվեթիլի) և Սամեգրելո-Վերին Սվանեթի (Անակլիա) տարածաշրջանների առափնյա հատվածներում դեռևս պահպանվում է փոթորկի վտանգը։

Նշենք, որ երեկ դեսպանությունը տեղեկացրել էր, որ փոթորկի վտանգ կա և զգուշացրել էր չլողալ ծովում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: