Հայերեն   English   Русский  

Ռիհանան հերթական անգամ քննադատել է Դոնալդ Թրամփին


  
դիտումներ: 505

Ամերիկացի երգչուհի Ռիհանան քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ում զանգվածային հրաձգության դեպքերին նման արձագանքի պատճառով: Այդ մասին գրառում երգչուհին կատարել է ինստագրամ սոցիալական ցանցի իր էջում: Գրում է Gazeta.ru-ն:

Երգչուհին ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ պետության ղեկավարը սխալ է գրել «ահաբեկչություն» բառը:

«Պատկերացրեք աշխարհ, որում ավելի հեշտ է ստանալ AK-47, քան վիզա: Պատկերացրեք մի աշխարհ, որում նրանք պատ են կառուցում ՝ ահաբեկիչներին Ամերիկայում պահելու համար», - գրել է Ռիհանան:

Նա հավելել է, որ ոչ ոք արժանի չէ այդպիսի մահվան, և ցավակցություն հայտնեց զոհվածների հարազատներին:

Ավելի վաղ Թրամփը հանձնարարել էր միջոցներ նախապատրաստել զանգվածային սպանությունների համար մահապատիժ կիրառելու համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: