Հայերեն   English   Русский  

Օգոստոսի 7-ը ԱՍԱԼԱ-ի նահատակների հիշատակի օրն է


  
դիտումներ: 193

Օգոստոսի 7-ը Հայկական նորագույն զինյալ ազգային ազատագրական պայքարի նահատակների հիշատակի օրն է: Այդ կապակցությամբ Հայկական ժողովրդային շարժումը հայտարարություն տարածել:

«37 տարի առաջ, 1982 թ. օգոստոսի 7-ին, ազատագրական պայքարի ռահվիա կազմակերպության՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) «Խրիմյան Հայրիկ» մահապարտների ջոկատը Զոհրապ Սարգիսյանի գլխավորությամբ իրականացրեց «Կարին» գործողությունը՝ գրավելով Անկարայի «Էսենբողա» միջազգային օդակայանը:

Պատմական այդ գործողության ընթացքում սպանվեցին ու վիրավորվեցին թուրքական բանակի ու անվտանգության ծառայության տասնյակ անդամներ: Գործողության ընթացքում հերոսի մահով անմահացավ ջոկատի ղեկավար Զոհրապ Սարգիսյանը, իսկ ծանր վիրավորված գերի ընկավ հերոս Լևոն Էքմեքճյանը, ով 1983 թ. հունվարի 29-ի վաղ առավոտյան Անկարայի «Մամակ» բանտում կախաղան հանվեց` դառնալով այդ երկրում առ այսօր կախաղան բարձրացված վերջին «հանցագործը»:

Ի հիշատակ պատմական «Կարին» գործողության զույգ նահատակների, 1983 թ.-ից սկսած՝ օգոստոսի 7-ը նշվում է իբրև Հայկական զինյալ ազատագրական պայքարի նահատակների հիշատակի օր:

Խնկարկելի այդ օրվա առիթով, չորեքշաբթի, 2019 թ. օգոստոսի 7-ին, ժամը 18։30-ին, նահատակների հարազատների, մարտական ընկերների ու Մայր Աթոռի միաբանների ներկայությամբ իմի ենք գալու ՀՀ ՊՆ Եռաբլուր փառքի պանթեոնի ՀԱՀԳԲ-ի հուշահամալիրի տարածքում, որտեղ միասնաբար գլուխ ենք խոնարհելու Հայոց Հայրենիքի ազատագրության գաղափարի ՄԱՐՏԻՐՈՍՆԵՐԻ և, ընդհանրապես, մեր հին ու նոր նահատակների հիշատակների առջև:

Միասնասբար մասնակցելով այս արարողությանը` մեր հարգանքի տուրքը մատուցենք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն մեր Հայրենիքի գրավյալ տարածքների ազատագրության և մեր ազգի ոտնահարված իրավունքների վերականգնման»:






Մեկնաբանություններ - 1

Կարպիս     06.08.2019 Ավելի քան 60 թուրք «դիվանագետներ» ուղարկեցին Ալլահի դրախտը:
Մահվան մատնված հայկական հարցը վերակենդանացրին:
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: