Հայերեն   English   Русский  

Խոջալու «սցենարի» հեղինակն է Անկարան, որը մեկ կրակոցով երկու նապաստակ խփեց. քաղաքագետ


  
դիտումներ: 986

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Հենց այսպես էլ մտածեցին մեր արևելյան հարևանները, որոնք արդեն տասը տարուց ավել է՝ բարբաջում են այն մասին, որ հեռավոր 20-րդ դարի 90-ականների սկզբին հայերը ցեղասպանության են ենթարկել ազեր-կոյունլուներին... Մտադրություն չունեմ հիմա հերքել ակ և կարա կոյունլուների դեբիլությունները, քանզի այդ թեմայի վերաբերյալ բավական շատ հետազոտություններ կան... Միայն կասեմ, որ հայերին ամեն ինչում նախանձող ազերիները չէին կարող չունենալ իրենց սեփական ցեղասպանությունը կամ ցեղասպանությունները... Հիշեցնեմ, որ 1992 թ. փետրվարի 25-26 արցախյան բանակն ազատագրեց ազերի հրոսակներից Ստեփանակերտի օդանավակայանի մոտ գտնվող Իվանյանը (Խոջալուն), որը Բաքուն դարձրել էր խոշոր ռազմական հենակետ և ամեն օր այդտեղից գնդակոծում էր մոտակա հայկական գյուղերը և Արցախի մայրաքաղաքը... Ինչպես միշտ, հայերը նահանջող թշնամու զինվորականների և խաղաղ բնակչության համար միջանցք էին թողել... Այդ միջանցքով հեռացող մարդկանց էլ Ակնայից (Աղդամից) 3-4 կմ. հեռավորության վրա էլ ազերիները գնդակահարել էին... Դրանից ՄԵԾ պատմություն սարքելու համար էլ դեպքերից երկու-երեք օր անց Բաքվի և Անկարայի պատվերով «ցեղասպանության» վայր այցելեցին մի քանի տասնյակ օտարերկրյա լրագրողներ... Սակայն քանի որ դաժան տեսարանները շատ քիչ էին, ազերիներն իրենց իսկ զոհերի դիակներն այլանդակեցին և մի քանի օր անց նորից լրագրողներին բերեցին այդտեղ... Շատերը կռահեցին, որ այստեղ մի բան այն չէ... Ոմանք փորձեցին բարձրաձայնել այդ մասին և զրկվեցին կյանքից... Օրինակ՝ հայտնի ազերի լրագրող Չինգիզ Մուստաֆաևը... Նրան նույնիսկ այդ մասին զգուշացրել էր Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Ա.Մութալիբովը, ով առաջարկել էր նրան ԼՌԵԼ... Նույն Ա.Մութալիբովը, հարցազրույց տալով լրագրող Դանա Մազալովային( Չեխոսլովակիա), որը տպագրվեց ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա» թերթում 1992 թ.ապրիլի 2-ին Խոջալուի դեպքերի համար մեղադրել էր իր քաղաքական հակառակորդներին՝ ի դեմս Ադրբեջանի Ազգային Ճակատի և նրա ղեկավար Աբուլֆազ Էլչիբեյի (Ալիև)... Այս հարցազրույցի համար նա մեղադրվեց դավաճանության մեջ և ստիպված էր 20 տարուց ավել փախստականի կարգավիճակով ապրել Մոսկվայում, մինչև անցյալ տարի սև և սպիտակ մանր կճղակավորների նախագահ Ի.Ալիևը «ներեց» Ադրբեջանի առաջին նախագահին և թույլատրվեց վերադառնալ Բաքու... Ա.Մութալիբովը մի քանի անգամ փորձել է հերքել Դ.Մազալովայի հետ հարցազրույցի իսկությունը, սական դա նրա մոտ այնքան էլ համոզիչ չի ստացվել... Ի դեպ,Մութալիբովն այդ հարցազրույցում նաև շատ ԽԵԼԱՑԻ մտքեր է հայտնել... Նա ասել է, որ հայերը չէին կարող հայտնվել Աղդամից 3-4 կմ. հեռավորության վրա և սպանդ կազմակերպել... Ինչպես նաև, եթե այդ ամենը կազմակերպեին հայերը, ապա ԵՐԲԵՔ թույլ չէին տա, որ այդ ոճրագործությունը փաստագրվեր... Առավել ևս հայերը երբեք դիակները չէին այլանդակի, որ ներկայանային համաշխարհային հանրությանը որպես ոճրագործներ... Խոջալուի դեպքերից հետո պաշտոնական Բաքուն մինչև հիմա չի կարող կոնկրետ ներկայացնել, թե քանի հոգի է այնտեղ «ցեղասպանության» ենթակրվել... Մեկ ասում էին 181, հետո թիվն աճեց մինչև 200, հետո՝ 485, իսկ վերջնական` 613... Սակայն ազեր-կոյունլուների նախագահներն իրենց ամենամյա ելույթներում նշում են «մի քանի հազար անմեղ զոհերի» մասին...

Ինչ վերաբերում է կազմակերպիչներին, ապա նշեմ, որ Խոջալու «սցենարի» հեղինակն է Անկարան, որը մեկ կրակոցով երկու նապաստակ խփեց.... Առաջին՝ իշխանությունից հեռացրեց Ադրբեջանի իրեն համար շատ անհարմար և ռուսամետ նախագահ Ա.Մութալիբովին՝ նրան փոխարինելով Սևանա լճում իր կճղակները լվանալու մասին մկկացող և թուրքամետ Ա.Էլչիբեյով... Երկրորդ՝ հետագայում այդ դեպերը Բաքվի հետ համատեղ ներկայացրեց որպես հայերի կողմից իրականացված ցեղասպանություն «ադրբեջանցիների» նկատմամբ... Հիշեցնեմ, որ Խոջալուի դեպքերի մեջ ազերիներին է մեղադրել նաև նախկին ընդդիմադիր, իսկ հիմա Ի.Ալիևի անձնական օգտագործման լրագրող և haqqin.az կայքի սեփականատեր Էյնուլա Ֆաթուլաևը, որն իր հակաազերիական տեսակետների համար ժամանակին բանտարկվեց թմրամիջոցներ վաճառելու համար...

Հ.Գ. Ամեն տարի այս օրերին ազերիները ավելի բարձր են բարբաջում Խոջալուի «ցեղասպանության» մասին, և նավթախավիարային դիվանագիտության շնորհիվ նրանց «հաջողվել» է այն «ճանաչել» տալ Պակիստանին և Թուրքիային...
Հիշեցնեմ, որ սադոմազոխիստ ազերիները չեն բավարարվել «ցեղասպանության» մեկ «ՏՈՆՈՎ»... Այսպիսի «տոներ» նրանք նշում են տարվա մեջ ԵՐԿՈՒ անգամ... Պարզվում է, որ ազերիներին ցեղասպանության են ենթարկել 1905 թ., 1918թ. և 1992թ... Առաջին երկուսը միավորել են և նշվում են ամեն տարի մարտի 31-ին... Այդ մասին հրամանը Հ.Ալիևը ստորագրել էր դեռ 1998թ. մարտի 26-ին... Կցանկանամ ազերիկներին բացի փետրվարից և մարտից, տարվա մյուս տասը ամիսներում ևս ունենալ ցեղասպանության զոհերի հիշատակման օրեր...»





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: