Հայերեն   English   Русский  

Սաուդցի արքայազնը սիրավեպ է սկսել Լինդսի Լոհանի հետ


  
դիտումներ: 599

Ամերիկացի դերասանուհի Լինդսի Լոհանը կասկածվում է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմադ բին Սալման Ալ Սաուդի հետ սիրային կապ ունենալու մեջ: Այս մասին հայտնում է Page Six-ը ՝ վկայակոչելով իր աղբյուրին: Գրում է Gazeta.ru-ն:

Պարբերականի տվյալներով՝ արքայազնը Լոհանին թանկարժեք նվերներով է սիրաշահում, թույլ է տալիս օգտվել իր կրեդիտ քարտից և թռչել իր անձնական ինքնաթիռներով:

Նշվում է, որ հոլիվուդյան դերասանուհու ընկերները հաստատել են այդ լուրերը և պատմել, որ տեսել են զույգի սիրային նամակագրությունը իրենց սեփական աչքերով:

Իսկ դերասանուհու մամուլի քարտուղարն ընդհակառակը, հերքել է տեղեկությունները Լոհանի և Մուհամմադի միջև սիրային հարաբերությունների մասին: Նրա խոսքերով՝ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնը և Լինդսի Լոհանը հանդիպել են միայն մեկ անգամ ՝ 2018-ին Ֆորմուլա 1-ի Գրան-պրիի շրջանակներում:

Ավելի վաղ Լինդսի Լոհանը իրեն Պուտինի հետ էր համեմատել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: