Հայերեն   English   Русский  

Բելգիացին 500 եվրոյով պատահաբար գնել է Ռեմբրանդտի կտավը


  
դիտումներ: 180

Մոտ տաս տարի առաջ Բելգիայի Լյոժե քաղաքի բնակիչը պատահաբար մի կտավ է ձեռք բերել, որը կարող է 30 միլիոն եվրո արժենալ: Այդ մասին հայտնում է The Broker Times պարբերականը: Գրում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ այդ եղանակով տղամարդը ցանկացել է ֆինանսական աջակցություն ցուցաբերել այն մարդուն, որի հետ նոր էր ծանոթացել:

Նա 500 եվրոյով գնել է Հիսուսի կտավը: Այնուհետև, իր ընկերներից մեկի առաջարկությամբ, նա ձեռք բերված կտավը փորձաքննության է հանձնել: Պարզվել է, որ կտավի արժեքը կարող է հասնել 30 միլիոն եվրոյի և այն Ռեմբրանդտի գործերից է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ բրիտանացին 293 դոլարով Պիկասոյի կտավներից է ձեռք բերել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: