Հայերեն   English   Русский  

Մոտակա մի քանի տարիների ընթացքում կներդրվի առողջության ապահովագրութան համակարգը. Արսեն Թորոսյան


  
դիտումներ: 58

Առողջապահության նախարարությունը մոտակա ամիսներին կներկայացնի առողջության ապահովագրության հայեցակարգը հանրային լայն քննարկումների համար: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նախարարը նաև տեղեկացրել է, որ համակարգի նեդրումը տեղի կունենա մոտակա մի քանի տարիների ընթացքում:

«Քանի որ քվեարկությունը ամփոփվեց, կարող ենք արձանագրել, որ հանրության մի ստվար մասը պատրաստ է առողջության ապահովագրութան համակարգի նեդրմանը, ինչը տեղի կունենա մոտակա մի քանի տարիների ընթացքում: Կուզենամ անպայման ֆիքսենք, որ այն մեր քաղաքացիների սոցիալական պաշտպանությանն ուղղված համակարգ է, և ոչ թե ֆինանսական համակարգ, ինչպիսին կամավոր ապահովագրությունն է։ Այն ապահովելու է այսպես կոչված աղետալի առողջապահական ծախսերի (catastrophic health expenditures) վերացումը համակարգում ներգրավված բոլոր անձանց համար, որոնք դեպքերի մի մասում բերում էին ընտանիքների աղքատացման։ Նոր համակարգի ներդրման ժամանակ այսօր գործող բոլոր պետական երաշխիքները մնալու են ուժի մեջ։ Մոտակա ամիսներին նաև կներկայացնենք առողջության ապահովագրության հայեցակարգը հանրային լայն քննարկումների համար»,-գրել է նախարարը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: