Հայերեն   English   Русский  

Սեփական դստեր կերպարով փախուստի փորձ կատարած թմրաբարոնին խցում մահացած են հայտնաբերել. Տեսանյութ


  
դիտումներ: 478

O Globo հեռուստաալիքի փոխանցմամբ՝ բրազիլական բանտում Կլաուվին դե Սիլվա անունով թմրաբարոնին, որը նախկինում փորձել էր փախուստի դիմել` ձևացնելով, թե իր դուստրն է, խցում մահացած են հայտնաբերել: Գրում է Gazeta.ru-ն:

Բանտի աշխատակիցների խոսքերով՝ փախուստի անհաջող փորձից հետո բանտարկյալը ամբողջ ժամանակ մենախցում է պահվել և ինքնասպան եղել:

Ինչպես նշվել է, 42-ամյա թմրաբարոնը դատապարտվել էր 73 տարի 10 ամիս ժամկետով ազատազրկման ՝ արգելված նյութեր վաճառելու համար:

Բացի այդ, նա Բրազիլիայում թմրանյութերի բաշխման մեծ ցանց հանդիսացող «Կարմիր թիմ» հանցավոր կազմակերպություն անդամ էր:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ թմրաբարոնը բանտից սեփական դստեր կերպարով փախուստի փորձ է կատարել, սակայն վերջին պահին աշխատակիցների կասկածանքի պատճառով փորձը ձախողվել է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: